Ջրկոտեմով նատյուրմորտ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Նատյուրմորտ Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Նեղ, մոխրա-երկնագույն պատուհանագոգի կենտրոնում կա ոչ մեծ ապակե գլանաձև անոթ /բաժակ կամ բանկա/ է՝ զանազան բարակ ու ճկուն, երկար, կանաչ ցողուններով ծաղիկների փնջով՝ 6-7 զանգականման կանաչ ծաղիկներ, 3-4 մանանեխանարնջագույն ոչ մեծ երիցուկ, չորս մոխրավարդագույն և մի քանի կարմիր լայնատերև ծաղիկներ: Ձախից կա շագանակագույն-գորշ, երկնագույն պատի մաս: Հետևի պլանում կենտրոնում և աջից անորոշ, գորշ կանաչ, օքրայագույն բնանկար է, որ երևում է պատուհանի թափանցիկ ապակիների միջից: Քսվածքը լայն է, ուրվագծերն՝ ընդհանրացված: Հեղինակ՝  Չեռնիշև Բորիս Պետրովիչ /1906-1969/ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1947 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ- 209