Ջրաղացի մոտ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Ձախից այգու գորշ կանաչ գերանաշարի հետևում՝ խոտի ու տերևների խիտ կանաչում, կորած են չորս հատ մի հարկ ունեցող, գորշ օքրայագույն տներ՝ կտրուկ, երկկողմանի տանիքներով, նեղ դռներով, սակավ պատուհաններով: Խոտին՝ ծառերի թանձր ստվերի ներքո, երկու դեռահասների ֆիգուրներ են՝ ձախից՝ մեջքի վրա պառկած, ձեռքերը գլխի հետևում, գորշ կանաչ բարձրացրած տաբատով, գորշ վերնաշապիկով, գդակով, իսկ աջից՝ կիսապառկած աջ կողի վրա, արմունկին հենված, մուգ մազերով, մուգ տաբատով, մանուշակագույն շապիկով, գլուխը թեքած փոքր, կարմրադեղին կրակին: Նրանցից աջ՝ փոքրաչափ գետ-ամբարտակ է, որի գորշ կանաչ, շագանակագույն ջուրը ողողել է խոտով և թփերով: Մաքուր կապտավուն երկինքը գրավում է նկարի վերնամասը: Հեղինակ՝  Կրիմով Նիկոլայ Պետրովիչ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1915 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-89