Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Կինո-թատերական ձեւավորումներ/էսքիզներ
Տեսակ/ժանր՝
Կինո-թատերական ձևավորում
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Հողաշերտի կամ հատակի նեղ կապույտ ալիքաձև գծի վրա երեք, խոշոր պլանով պատկերված, կանգնած ֆիգուր կա: Նրանք ունեն կոպտացրած դիմագծեր: Ձախից ցածրահասակ տղամարդու ֆիգուր է՝ փիրուզագույն, շագանակագույն-վարդագույն զարդարանքով և կոճակներով կամզոլով, զոլավոր, կարճ, շագանակաօքրայագույն տաբատով ու գուլպաներով, գորշ գլխաշորով ու կեղծամով, կապույտ, կանաչ ճիտկակոշիկներով և բարձր փետրավոր գլխարկով: Ձախ ուսին նստած է գորշ երկնագույն որսորդական թռչուն, իսկ մյուս ձեռքին՝ շագանակագույն հրացան: Կողքին՝ երկու տղամարդկանց միջև, կա մի կին՝ հովվուհու հագուստով, կապտակարմիր թիկնոցով, գորշ կանաչ գուլպաներով ու ոտնամաններով, բարձր, կապույտ, գորշ փետրավոր գլխարկով և ձեռնափայտով: Աջից կա տղամարդ՝ սև-ճահճագույն անձրևանոցով, տաբատով ու բաճկոնակով, գորշ վերնաշապիկով, տափակ ու փետրավոր գլխարկով, բարձր հյուսված ոտնամաններով, կապույտ-մանուշակագույն կեղծամով, զույգ սրինգով երկու ձեռքերում պահած:
Հեղինակ՝ Սուդեյկին Սերգեյ Յուրևիչ 1884-1946Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ-175