Նկարչի կնոջ դիմանկարը

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Նկարի գրեթե ողջ մակերեսը զբաղեցնում է կնոջ՝ մինչև ծնկերը պատկերված ֆիգուրը: Նա հագին ունի կիտրոնադեղին անձրևանոց կամ խալաթ՝ մանուշակագույն-դարչնագույն օձիքի սրտաձև բացվածքով, իսկ ձեռքին կա դեղնա-կանաչ, մանուշակագույն կտոր: Գլուխը փոքր-ինչ իջեցրած է. նա ակնոցի տակից նայում է գործվածքին: Ճակատը լայն է ու բաց: Մազերը ուղիղ են հարդարված, մեջտեղից կոկիկ սանրված են: Նրա կողքին՝ ձախից, անհասկանալի առարկա է, հնարավոր է՝ հագուստ կամ կտոր, քանի որ ծալված է: Նկարի ոճը սահուն է ու ընդհանրական: Հեղինակ՝  Ժյոգին (Շեխտել) Լև Ֆյոդորովիչ 1892-1969 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-77