Նատյուրմորտ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Նատյուրմորտ Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Մոխրագույն կանաչ պատի ֆոնին և մոխրագույն, օքրայագույն, մանուշակագույն փոքր հատակին՝ մոխրագույն, շագանակագույն սեղանիկ է մանգաղանման սեղանածածկով երեք ոտքերի վրա (մեկը ծածկված է եղրևագույն, բաց մանուշակագույն ծածկոցով), դրա վրա՝ ձախից կարմիր մոխրագույն ցածրիկ գլանաձև անոթ է մոխրագույն հեղուկով, բաձր նիստերով մոխրագույն, սև ինքնաեռ է, որը հետևից ծածակում է անորոշ սև կանաչ ցածրիկ անոթը: Ինքնաեռի ծորակի տակ ձևավոր բռնակ է լայն, կոնաձև կարմիր, վարդագույն բաժակով: Վերևում՝ կողքին, լայն կապույտ, մանուշակագույն անոթ է բարձր նեղ վզով, ինչպես նաև ինքնաեռը կտրված են վերին շրջանակով: Բաժակի առջևում լիմոնագույն, դեղին տանձաձև առարկա է: Վերևում աջից պատի վրա մոխրագույն սպիտակ նկար է սև նեղ շրջանակով: Հեղինակ՝  Ֆրենց Ռուդոլֆ Ռուդոլֆովիչ 1888-1956 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1921 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-202