Նատյուրմորտ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Նատյուրմորտ Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Հարթ, ձիթանաշագանակագույն մակերեսին ձախից կա դանակ՝ լայն, գորշ սև բերանով, զանգվածեղ, սև շագանակագույն բռնակով: Վերևում՝ քիչ աջ, ցածր, գորշ կապույտ, սև անոթ է՝ ցածր ձևավոր ոտքի վրա երեք խոշոր կլորաձև, դեղին, կանաչ, գորշ, շագանակագույն պտուղներով և երկու խոշոր օքրաշագանակագույն տանձերով: Աջից կա տափակ, լայն, գորշ սալաթագույն ափսե է՝ 4-6 խոշոր, ուղղանկյուն, գորշ կանաչ, շագանակագույն թխվածքի կամ հացի կտորներով: Նրանց հետևում բարձր, սև-կանաչ, նեղ բերանով շիշ է՝ կիսով չափ թաքցնող կոնաձև ցածր կավե անոթը: Հետևի պլանում անորոշ, սև-կանաչ հարթությունն է: Բոլոր առարկաները ընդգծված են սև, հաստ ուրվագծերով: Հեղինակ՝  Շևչենկո Ալեքսանդր Վասիլևիչ 1883-1948 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ- 211