Նատյուրմորտ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Նատյուրմորտ Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Մուգ շագանակագույն փոքրածավալ սեղանածածկ է, որի վրա վերևի աջ կողմից թափվում է մանուշակագույն-թանաքագույն, կոշտ, կոր դարսերով ծածկակտոր: Սեղանի մակերեսին ձախից ամնր գորշ-սպիտակ ափսե կա՝ կանաչ-շագանակագույն տանձերով, կարմիր-կանաչ-դարչնագույն խնձորներով, կապույտ, թանաքագույն սալորներով կամ խաղողի փոքր ողկույզով: Աջից ցածր, լայնամարմին, կանաչ կերամիկական սափորն է՝օրանժ, դարչնագույն, կարմիր վարդերի, խոշոր, գորշ թանաքագույն աչքով և սրածայր դեղնա-օքրայագույն տերևներով, կապույտ-թանաքագույն ծաղիկների ծաղկեփնջով: Ծածկակտորին աջից փոքր դեղնա-ագանակագույն վարդ կա՝ կանաչ կարճ ցողունով: Հեղինակ՝  Միլման Ադոլֆ Իզրաիլովիչ 1886-1930 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1918 (13?) Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ժ-109 ԿԱ ԿՊ-124