Նատյուրմորտ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Նատյուրմորտ Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Լայն ու փայլուն կապտամանուշակագույն մակերեսի վրա ձախից մեծ սև, գորշ, մանուշակագույն մակերեսի վրա սև, գորշ, շագանակագույն, հյուսված զամբյուղ կա՝ խոշոր, կարմիր, դեղին, կլոր մրգերի կույտով: Նրա վերևում ոչ մեծ, բացված վառ վարդերի ծաղկեփունջ է: Աջ կողմից ցիրուցան դրված են չորս կարմիր թավշե դեղձեր ու չորս կապույտ-մանուշակագույն երկարավուն սալորներ, որ գլորվեն են մեծ, սաղր, թեքված պնակից՝ մեջը նույնանման պտուղներ: Աջ կողմից կապույտ-երկնագույն, թափանցիկ, ապակե պուլիկն է՝ ջրով: Հետևի պլանին վառ կապույտ հանգիստ ծովն է՝փոքր նավակի սպիտակ, եռանկյունաձև առագաստով, կա նաև բարձր թեքված նոճի՝ խիտ կանաչ կատարով: Երկինքը ձախ մասում է, ունի երկնագույնի, վարդագույնի ցոլքեր ու երանգներ, սպիտակ փոքր ամպ: Հեղինակ՝  Կորովին Կոնստանտին Ալեքսեևիչ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1916 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-85