Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Նատյուրմորտ
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Լայն ու փայլուն կապտամանուշակագույն մակերեսի վրա ձախից մեծ սև, գորշ, մանուշակագույն մակերեսի վրա սև, գորշ, շագանակագույն, հյուսված զամբյուղ կա՝ խոշոր, կարմիր, դեղին, կլոր մրգերի կույտով: Նրա վերևում ոչ մեծ, բացված վառ վարդերի ծաղկեփունջ է: Աջ կողմից ցիրուցան դրված են չորս կարմիր թավշե դեղձեր ու չորս կապույտ-մանուշակագույն երկարավուն սալորներ, որ գլորվեն են մեծ, սաղր, թեքված պնակից՝ մեջը նույնանման պտուղներ: Աջ կողմից կապույտ-երկնագույն, թափանցիկ, ապակե պուլիկն է՝ ջրով: Հետևի պլանին վառ կապույտ հանգիստ ծովն է՝փոքր նավակի սպիտակ, եռանկյունաձև առագաստով, կա նաև բարձր թեքված նոճի՝ խիտ կանաչ կատարով:
Երկինքը ձախ մասում է, ունի երկնագույնի, վարդագույնի ցոլքեր ու երանգներ, սպիտակ փոքր ամպ:
Հեղինակ՝ Կորովին Կոնստանտին ԱլեքսեևիչՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1916Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ-85