Նատյուրմորտ: Մրգեր և հատապտուղներ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Նատյուրմորտ Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Գորշ կանաչ սեղանածածկի անկյունին երկու կարմիր, շագանակագույն պատանկյունի ֆոնին դրված են խոշոր պլանով ձախից լայն սպիտակ բարձրաոտք, ներքևի մասում լայնացող անոթ՝ կեռասի և ելակի խոշոր հատապտուղներով, կողքին՝ մեծ սպիտակ, կողավոր անոթ՝ ներքևի մասում լայնացող բարձր ոտքի վրա դեղնա-օքրայագույն նարնջով, խոշոր կապույտ սալորներով, երկու տանձ ու խնձորով, փոքրաչափ սև-կանաչ զոլավոր ձմերուկով: Կողքին ապակե թափանցիկ նույնանման անոթ կա՝ փոքր չափի կարմիր հաղարջի և դեղին հաղարջի հատապտուղներով: Առջևի պլանի սեղանին երկու կարմիր սալոր կա, երեք կարմիր-թանաքագույն դեղձ, մանր սպիտակ ափսե՝ արքայամորու և մանր սպտակ-վարդագույն հատապտուղներով: Հեղինակ՝  Մաշկով Իլյա Իվանովիչ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-120