Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Նատյուրմորտ
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Կենտրոնում խոշոր պլանով ուղղանկյուն, կապույտ-գորշ մակերեսի վրա լայն գլանաձև գորշ սպիտակ կավաման կա՝ փարթամ ծաղկող սպիտակ հորտենզիաներով: Նրանք ունեն բարձր ցողուններև, խիտ, լայն, զմրուխտագույն տերևներ: Հետևի պլանին ձախից սպիտակ, կոշտ, լայն բազկաթոռի մի մաս է՝ դեղնա-մանանեխագույն պաստառով, պատուհան կամ մանր ձևավոր ապակիներով պահարանի դուռ: Աջից՝ բարձր, գորշ մանուշակագույն բարձունքին, ոչ մեծ մուգ մոխրագույն կուժ կա՝ տափակ, լայն ոտքով, բարձր բռնակով, սլացիկ կանաչ ցողուններով վարդի կոկոնների և երեք դեղնա-մանանեխագույն մեծ երիցուկների ծաղկեփնջով, նկարի մի մաս՝ լայն, բաց-դարչնագույն շրջանակով:
Հեղինակ՝ Լինդեման Ագնեսսա ԷդուարդովնաՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ-119