Նատյուրմորտ: Ծաղիկները պատուհանին

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Նատյուրմորտ Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Նեղ, մոխրագույն-կանաչ-փիրուզագույն բաց լուսամուտի պատուհանագոգին, որը վերևում և անկյուններում վարագուրված է թեթև թափանցիկ գորշ-վարդագույն կտորով, դրված է բարձր վզով ապակյա կանաչ-դեղին-շագանակագույն լայնափոր անոթ՝ կապույտ, սպիտակ, կարմիր և դեղին մանր դաշտային ծաղիկներից փարթամ ծաղկեփնջով՝ ընկղմված տերևների փարթաքմ կանաչի մեջ: Ավելի աջ բարձր նեղ խեցեղեն մանուշակագույն-կանաչ-շագանակագույն անոթ է երկար կանաչ ցողուններով մանր սպիտակ ծաղիկներով ծաղկեփնջով: Հետևի պլանում պատուհանից երևում է դեղին-կանաչ-շագանակագույն տերևների (?) խիտ զանգված: Լայն ընդհանրացված երփնագիր է: Հեղինակ՝  Ուդալցովա Նադեժդա Անդրեևնա ( 1886-1961) Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1946 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ-ԿՊ-186