Նատյուրմորտ: Ծաղիկները ծաղկամանում

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Նատյուրմորտ Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Գորշ շագանակագույն, մանուշակագույն, վարդագույն մակերեսի վրա կանաչ-օքրայագաույն կուժ է պատկերված՝ տափակ ու լայն ոտքով, երկակի լայն բերանով ու ցածր կլորավուն մարմնով և ձևավոր բռնակով: Անոթի մեջ հազիվ բերանը ծածկող դաշտային ծաղիկների փունջ է՝ խոշոր, ճկուն, մեծ սպիտակ աչքերով երիցուկներ, թեթև, դեղնասպիտակ խատուտիկներ, մանուշակակարմրագույն, մուգ զանգակներ, վառ մերոգույն, բարակ ցողուններով ծաղիկներ: Ֆոնը չեզոք է՝ գորշ դեղին գույնի լայն գորշ կապտավուն ստվերով, որը սփռվում է սափորից ու ծաղկեփնջից: Հեղինակ՝  Կռայց Պոլինա Բորիսովնա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1942 (?) Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-87