Նախագիծ

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Կոթողներ Տեսակ/ժանր՝  Հուշարձան Բնօրինակի անվանում՝  Զովունի գյուղի Պողոս-Պետրոս եկեղեցի Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  ՀՍՍՀ Ապարանի շրջանի նախկին Զովունի գյուղի Պողոս-Պետրոս եկեղեցու պահպանման գոտու նախագիծ: Կապույտ կազմով գիրք, կազմված 1 էջ նախագծի կազմից, բացատրագրից /4էջ/, կցված են նախկին Զովունի գյուղի հանրապետական նշանակությունը /4 էջ/, 1 գծագիր, նախկին Զովունի գյուղի Պողոս-Պետրոս եկեղեցու 2, գերեզմանոցի 2 լուսանկարներ: Առկա են առաջին էջին երկու կնիք՝ Պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանման ու օգտագործման վարչության: Կազմի վրա առկա է Նախագծային վարչության դրոշմը, որի վրա կարդացվում են ամիս -ամսաթիվ, հին համարը և ստորագրություն: Ընդամենը՝ 17 թերթ: Հեղինակ՝  Գ. Խաչատրյան, Գ. Միքայելյան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1985 թ. Նյութը՝  թուղթ /կազմը՝ ստվարաթուղթ/ Չափս՝  լայն.՝ 21, 5 երկ. 30.5 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան, Երևան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 94 Բաժնեհաշվառանիշ՝  նն 4/48