Մ.Ֆ.Պետրովա- Վոդկինայի դիմանկարը

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Ընդհանրացված կանաչ, կապույտ, դեղին, սպիտակ երանգներով նկարված բնանկարի ֆոնի վրա խոշոր պլանով նստած(?) կնոջ մինչև գոտկատեղը ֆիգուր է ¾ շրջադարձով, կապույտ, մանուշակագույն կոֆտայով շալաձև օձիքով, սպիտակ շապիկով, ծոծրակին՝ դեղին, շագանակագույն գլխարկով կամ գլխաշորով, որի տակից երևում են կարճ սև մազերը: Թուխ դեմքը, երկար վիզը նկարված են դեղին, օքրայագույն երանգով, արտահայտիչ են արված քիչ վեր բարձրացված թեթևակի կոր քիթը և փոսիկով կզակը: Կարճ սև, շագանակագույն շտրիխներով նկարված են հոնքերը, նեղ նշաձև աչքերի վրա են իջնում ծանր կոպերը, կարմիր, շագանակագույն շտրիխներով արված են ոչ խորը կնճիռները՝ քթից դեպի բարակ կիպ կպած շուրթերը: Ձախ նախաբազուկը թեթևակի կողք է տարված: Հեղինակ՝  Պետրով- Վոդկին Կուզմա Սերգեյևիչ 1878-1939 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1912 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-137