Մոլբերտի մոտ: Նկարչի կնոջ դիմանակարը

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Մոխրագույն, կրեմագույն արվեստանոցի պատի ֆոնին պատկերված է կիսադեմով երիտասարդ կին՝ բարձր, փայտե աթոռի վրա նստած, հասարակ, մոխրագույն, շագանակագույն երանգների և շագանականարջագույն եզրագծով զգեստով, սև լաքից փայլուն, բութ ծայրով, խաչաձև կապած կապիչով կոշիկներով: Կինը պատկերված է մոլբերտի առջև նստած, գունապնակով և ձեռքին բարակ վրձիններով, հետին պլանում պատկերված է բարձր, լայն նստարան: Նրա ոսկեգույն, շագանակագույն, կարճ կտրված և հետ սանրված վարսերը, կապված են մուգ ժապավենով: Կինը ունի հաճելի դեմագծեր՝մուգ հոնքեր և աչքեր, ուղիղ քիթ և ուռուցկ կարմիր շուրթեր: Ընդհանուր առմամբ ուրվագծերը սահուն են, մոդելավորումը լայն, փափուկ ստվերնորով և անփայլ բծերով, լուսակետերով: Հեղինակ՝  Սինեզուբով Նիկոլայ Վլադիմիրովիչ 1891-1948 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1920-1929 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-295