Մերկ բնորդուհին

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Կապույտ, սպիտակ, վարդագույն, կանաչ պատի ֆոնին խոշոր պլանով մերկ կնոջ ¾ դիրքով ֆիգուրն է՝ նստած ցածր, կապույտ ծածկով անկողնու վրա, որին ձախ կողմին ինչ-որ անընթեռնելի առարկա է դրված: Կնոջ գլուխը քիչ առաջ ու ներքև է թեքված՝ աջ ուսի վրա թողնելով դեղին, գորշ կանաչ ստվեր: Աջ բազուկը դրված է ձախ ազդրին: Ոտքերի մատները հենված են գետնին, քիչ բացված են, թեթև ծալված են ծնկների հատվածում: Կանաչ ու շագանակագույն մազերը հետ են սանրված: Դեմքի վերևի մասը պատկերված է վարդագույն խոշոր կետով: Հեղինակ՝  Լեբեդև Վլադիմիր Վասիլևիչ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1927 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-110