Մերկ բնորդուհին

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Ունիկալ գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Խոշոր պլանով մերկ կնոջ հասակով և ¾ դարձվածքով կանգնած ֆիգուր է, գլուխն էլ՝ կիսադեմով: Ձախ ոտքը քիչ առաջ է դրված, աջ ձեռքը ծալված է արմունկում և դրված է մեջքի հետևում՝ գոտկատեղին: Պարզած ձախ ձեռքը հենվում է բարձր, սև կտորով կիսածածկած պատվանդանին: Գեղեցիկ սլացիկ մարմինը, երկարացված համամասնությունները, կլորավուն երգեցիկ ուրվագծերը կազմում են հորինվածքը: Դեմքը հազիվ է գծբած, կարճ սև մազերը հավաքված են ծոծրակին: Պատը և հատակը գծված է ընդհանրական ոճով: Հեղինակ՝  Մաշկով Իլյա Իվանովիչ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-121