Մաքոք

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Ոստայնանկության գործիքներ, հարմարանքներ Տեսակ/ժանր՝  Ժանեկագործի մեծ մակույկ Թանգարան՝  Փայտարվեստի թանգարան Նկարագրություն ՝  Մաքոքը ձկնաձև ուրվագծով է՝ դեպի ներքև լայնացող, մի ծայրը սլաքաձև է՝ ուրվագծի մեջ ցանցկեն կտրվածքով, որի մեջ ունի ասեղաձև գլխիկ, մյուս ծայրը շրջագծային ներփորվածության շնորհիվ ունի կողքերից ներճկված պոչեր: Զարդային հորինվածքը երկկողմանի է :Մի երսին փորագրված է կենաց ծառ, որի վերևի և ներքևի թերթիկների արանքներում եռանկյունիներ են, վերևի եռանկյունիների մեջ հատիկներ են:Կենաց ծառի վերնամասում արևանագրություն է՝ հեղինակի անվան սկզբնատառերով: Մյուս երեսին չորս քառակուսիների մեջ առնված քառաթերթիկներ են: Ամբողջ դաշտը ունի գծային երիզում: Մաքոքի պոչերին փորագրված է կատարման թվականը: Հեղինակ՝  Կարեն Խաչատրյան Նյութը՝  փայտ՝ հաճարենի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1985թ. Չափս՝  17 x 3,5սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՓԹ Հիմնական հաշվառանիշ՝  1912