Մայրություն

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/անիմալիստական քանդակ Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Հորինվածքը բաղկացած է ոչ բարձր հիմքի վրա կանգնած երկու կենդանիներից: Հիմքի կամ թոքր պատվանդանի վրա քանդակագործը պատկերել կամ կերտել է հարթ ռելիեֆայնությամբ խոտածածկ, կանաչեղեն: Մեծ կովի պոզերը խոշոր են, երկարացված է մռութը, ողնաշարի ողջ երկարությունից հատկապես ընդգծված են հինգ-վեց կողերը: Որովայնը ուռչած է: Գլխին և իրանի հետին մասում երևում է պայմանականորեն քանդակված խուճուճ բուրդը: Հորթուկի փոքր մարմինը, որը հենված է լայն բացված չորս ոտքերի վրա, մոր կաթն է ուտում՝ գլուխը սեղմած նրա որովայնին:Քանդակագործը ընդգծել է մկանների շարժն ու կմախքի մանրամասները: Զանգվածները տրված են ընդհանրացված, մեծ հարթություններով և ֆակտուրային մակերես ունեն: Հեղինակ՝  Մեն Պյեր Ժյուլ (1810-1879) Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի վերջ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-233