Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Բնանկար
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Խոշոր պլանով պատկերված է սաղարթախիտ անտառ՝ բարակ, կոր, լայնատարած ճյուղերով և զմրուխտե կանաչ տերևներով ծառերով որոնց միջով երևում են կապույտ երկնքի հատվածները: Առաջին պլանում՝ աջից մեջքի վրա կապտասպիտակավուն կտորի վրա պառկած կնոջ ֆիգուր է մանուշակագույն, վարդագույն կարճ շրջազգեստով, մերկ, խաչված ձգված ոտքերով: Ձախ ձեռքը դրված է սևահեր գլխի տակ, աջը՝ կիսածալված պահում է մոխրագույն, երկնագույն երանգների բացված անձրևանոցը: Ձախից՝ խորքում հաստաբուն ծառի մոտ կանգնած ամբողջ հասակով տղամարդու ֆիգուր է/?/, կիթարը ձեռքին, սև, կանաչ, վարդագույն հագուստով և բարձր գորշ, կանաչ դեպի կողք թեքված գլխարկով գլխին: Ֆիգուրները և դեմքերը նկարված են լայն վրձնահարվածներով և բծերով:
Հեղինակ՝ Օսմյորկին Ալեքսանդր ԱլեքսանդրովիչՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1939Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ-132