Ղրիմ: Ճանապարհ դեպի ծով:

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Խոշոր պլանով պատկերված է սաղարթախիտ անտառ՝ բարակ, կոր, լայնատարած ճյուղերով և զմրուխտե կանաչ տերևներով ծառերով որոնց միջով երևում են կապույտ երկնքի հատվածները: Առաջին պլանում՝ աջից մեջքի վրա կապտասպիտակավուն կտորի վրա պառկած կնոջ ֆիգուր է մանուշակագույն, վարդագույն կարճ շրջազգեստով, մերկ, խաչված ձգված ոտքերով: Ձախ ձեռքը դրված է սևահեր գլխի տակ, աջը՝ կիսածալված պահում է մոխրագույն, երկնագույն երանգների բացված անձրևանոցը: Ձախից՝ խորքում հաստաբուն ծառի մոտ կանգնած ամբողջ հասակով տղամարդու ֆիգուր է/?/, կիթարը ձեռքին, սև, կանաչ, վարդագույն հագուստով և բարձր գորշ, կանաչ դեպի կողք թեքված գլխարկով գլխին: Ֆիգուրները և դեմքերը նկարված են լայն վրձնահարվածներով և բծերով: Հեղինակ՝  Օսմյորկին Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1939 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-132