Ղրիմ: Առավոտը լեռներում

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Առջևի պլանում կա ընդհանրացված ոչ բարձր լայն, գորշ մանուշակագույն մշուշապատ բլուր՝ ծածկված դեղնականաչ խոտով, ցածր, կլորավուն զմրուխտե կանաչ թփերով և մատղաշ ծառերով: Հեռավոր պլանում գունատ, գորշ սպիտակ, երկնագույն, թեթև ամպերով ֆոնն է, որի վրա առանձնանում են մութ լեռնաշղթայի ուրվագծերը՝ խորը և կապտավուն, գորշ թանաքագույն ջարդվածքներով, կոր ու կլորավուն գագաթներով: Գիրը լայն է ու ընդհանրական: Հեղինակ՝  Սերեբրյակովա Զինաիդա Եվգենևնա (1884-1967) Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1914 ? Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-155