«Հուշեր»

«Հուշեր»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Վասիլի Վարդանյանը` Հայկը ՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ է: Թուղթը խունացած է, եզրերն ու անկյունները տեղ- տեղ պատռած են, եզրերը` ներքեւում, ծուռ է կտրված, 7-րդ էջին կիսով չափ էջ է ավելացրած, ծալված է, ներքեւում xxx-ով մեկ նախադասությամբ թուղթ է ամրացված: Էջերի ձախ եզրերը միմյանց սոսնձած են, 1-ին էջին` նույն կողմում, սպիտակ թուղթ է սոսնձած: Այդ էջերը տեղ-տեղ անջատված են: 1.3.4.5.6.8.10 էջերին կապույտ թանաքով ուղղումներ, բառերի հավելումներ կան, իսկ 9-10 էջերին` ձեռագիր եւ մեքենագիր հայերեն «Վասիլի քենին, Վասիլի քենին, ախ Վասիլի քեեենինիիին» տողերը: Վերջն էջի դարձերեսն աղտոտ է, կան դեղին հետքեր: Էջերի մեջ ներդիր թուղթ է, որտեղ կապույտ թանաքով գրած է հինգ տող:Վերջին էջի դարձերեսին /ներքեւում` ձախ անկյունի մոտ/ ՉՏԹ կնիքն է Հեղինակ՝  Վասիլի Վարդանյան Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 7565