Հեծյալուհին

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Ունիկալ գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Կրկեսային մանեժի մի հատված է հազիվ նշմարվող երկու բարակ գծերով կիսաշրջան է, որը հարում է սլացող ձիուն, սև բարակ ոտքերով, պտուտակաձև պոչով, սև բաշով և չափազանց բարակ սև “սուլթան” բաց գույնի մռութով, գլուխը մուգ խոշոր աչքերով: Փոքր բաց գույնով նկարված է կանգնած սևահեր կնոջ ֆիգուր, կարճ մոխրագույն, սև կրկեսային զգեստով: Ձախ ոտքը ծնկի հատվածում կիսածալված է և հետ է տարված, ձախ ձեռքը ծալված է արմունկի հատվածում և բարձրացված է գլխավերևում, աջը դեպի առաջ և կողք է տարած և պահում է մեծ օղակ: Դիմագծերը վրձնածեն շատ սահուն: Նրանից ձախ լայն բացված ոտքերով կանգնած է բարձրահասակ, նիհար տղամարդու ֆիգուր, շախմատաձև սեղմիրան հագուստով, բաց գույնի թևքածալով, սև կարճ թիկնոցով և լայնեզր սև գլխարկով, նրա ձախ ձեռքը թեթևակի կողմ է տարած: Նրա հետևում թիկնոցի հատվածում ՝թղթի բաց ֆոնին հազիվ նշմարվում է բազկաթոռի և մարդկային ֆիգուրի գծանկար: Հեղինակ՝  Սոկոլով Միխայիլ Կսենոֆոնտովիչ 1886-1948 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-344