Հանգիստը տափաստանում

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Կանաչ-շագանակագույն լայն հողի վրա խոշոր պլանով նստած կանանց երկու ֆիգուրներ են՝ ազատ, երկար զգեստներով, գլխաշորերով: Ձախից կինը նստած է ծալապատիկ, գլուխը քիչ թեք է, զգեստը՝ կապույտ ու երկնագույն: Աջից նստած կինը դեղին կիտրոնագույն զգեստով է, աջ ձեռքի բազուկը բարձրացրած է ուսին, գլուխը քիչ կողք է թեքված: Թուխ, գորշ դարչնագույն, երկարավուն դեմքերին հանգիստ արտահայտություն է: Նեղ հոնքերը, երկարավուն աչքերը, ուղիղ քիթը և փոքր բերանը հազիվ են նշմարելի: Կողքին՝ ձախից՝ երկու, իսկ աջից՝ երեք-չորս հանգիստ կանգնած գորշ սպիտակ, երկնագույն ոչխարներ են: Ձախում քիչ ավելի մոտ, աջում՝ քիչ հեռու, երկու ոչ մեծ գորշ թանաքագույն յուրդեր կան: Երկինքը գորշ է՝ մեծ, դեղնականաչ ամպերով: Հեղինակ՝  Կուզնեցով Պավել Վարֆոլոմեևիչ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1916 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-97