Հայաստան: Նորք

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Լայն, մոխրաշագանակագույն բացատի ծայրին, որի ձախ կողմը ծածկված է դեղնականաչավուն խոտով և բարձր, ամուր, կոր, կանաչ-սև-շագանակագույն ծառաբներով և նոսր դեղնականաչավուն սաղարթով չորս ծառեր են, որոնց հետևում մի քանի երկարավուն, ցածրոտ մոխրագույն-սպիտակ-շագանակագույն տներ են, փոքր, սև դռնախորշերով և հազվադեպ պատուհանններով, թեք մոխրաշագանակագույն առաջ եկած տանիքով և հեռու-հեռու դասված բարակ մոխրագույն - սպիտակ սյուներով: Շինության վերևում երևում են շագանակագույն, մոխրագույն- դեղին- կանաչ-երկնագույն սաղարթախիտ ծառերի գագաթներ, կատարներ և մոխրագույն-կանաչ-երկնագույն լեռնային բնանկար: Լայն, ընդհանրացված գիր: Հեղինակ՝  Ուդալցովա Նադեժդա Անդրեվնա (1886-1961) Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1934 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ-ԿՊ-188