Հայաստան: Բնանկար

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Առջևի պլանում ոչ մեծ մոխրականաչավուն, դարչնագույն բացատի ֆոնին պատկերված են երկու ֆիգուր՝ ֆրոնտալ դիրքով, հասակով մեկ, երկար մոխրագույն-սպիտակ, շագանակագույն հագուստով և գլխաշորով: Ձախից կանգնած ֆիգուրը շրջում է (կամ հնձում) բարձր զմրուխտե-կանաչավուն խոտը կամ թուփը: Նրանցից ձախ, առաջի պլանում հզոր մերկ, սև-կանաչ-շագանակագույն ծառաբուն է, կոր, երկար ճյուղերով և նոսր սաղարթով, որը կտրված է շրջանակի եզրով, իսկ աջից մի քանի ծառեր են՝ խիտ, կանաչ սաղարթով: Միջին պլանում՝ ձախից, պատկերված է մեջքից մեկ այլ ֆիգուր՝ մոխրագույն-շագանակագույն հագուստով: Հետևի պլանում պատկերված են մոխրագույն-կանաչ-շագանակագույն ծառեր և թփեր: Վերևում մոխրագույն-շիկակարմիր-շագանակագույն լայն երկնքի մի հատված է: Նկարված է պաստոզ վրձնահարվածներով: Հեղինակ՝  Ուդալցովա Նադեժդա Անդրեվնա (1886-1961) Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1933 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ-ԿՊ-354