Կրկես:Վագր

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Ունիկալ գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Կրկեսի գորշ սպիտակ հրապարակի կենտրոնում բարձր կլոր սև վանդակ է, որի ներսում բարձր սև-կարմիր պատվանդաններին հինգ շեկ ու սպիտակ, շագանակագույն վագրերի ֆիգուրներ են՝ կլորագծով նստած հետևի թաթերին, իսկ վեցերորդ վագրը կանգնած է, երախը լայն բացած: Նրանց միջև՝ կենտրոնում, սպիտակահեր գեր կնոջ ֆիգուր կա՝ թափանցիկ վարդագույն տրիկո հագած: Նրա ոտքերի սլունքները լայն են դրված, ծնկները սեղմած են, ձեռքերը՝ տարակողմ բացած: Վանդակից դուրս կիսաշրջանով կանգնած են երեք տղամարդ-օգնականների ֆիգուրներ՝ հատուկ համազգեստներով: Հետևի պլանին՝ գորշ ֆոնի վրա, բարակ ուրվագծով պատկերված է դիտողների լայն բազմությունը: Նրանք նստած են խիտ շարքերով, լուսավորված են լուսարձակների լույսով: Հեղինակ՝  Միլաշևսկի Բլադիմիր Ալեքսանդրովիչ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-123