Կնոջ դիմանկար

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Վարդագույն, շագանակագույն լայն սեղանի մոտ, որի վրա դրված են տափակ գորշ դարչնագույն պնակ՝ կլորավուն, կանաչ, դեղին, կարմիր մրգերով, մանուշակագույն, դարչնագույն կողավոր բաժակ փոքր ափսեով, նստած է կնոջ ֆիգուր: Նա հագին ունի սև, դարչնագույն երանգների հագուստ՝ խորը բացվածքով, որ մերկացնում է երկար պարանոցը: Կրծքին դրված աջ ձեռքի բազուկին բարակ, կարմիր ապարանջան կա: Խիտ սև մազերով գլուխը քիչ կողք է թեքված: Խոշոր սև աչքերով ու ուղիղ հոնքերով դեմքին ժպիտ կա: Կինը պատկերված է անորոշ, կանաչ-շագանակագույն, օքրայագույն ֆոնի վրա /հնարավոր է՝ բնության պատկեր/: Հեղինակ՝  Կորովին Կոնստանտին Ալեքսեևիչ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1917 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-84