Կիրակի օր

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է լայն կանաչ բակ, որի կենտրոնից քիչ ցած ձախ կողմում կանացի չորս ֆիգուրներ են: Նրանք կանգնած են շրջանաձև, հագներին մանուշակագույն, սև, շագանակագույն, գորշ գույնի հագուստներ են: Նրանցից աջ իրենց իսկ հասակի հասնող փայտե գորշ երկնագույ ցանկապատն է, որին հենված են ¾ -ով երկու պատանիներ՝ երկար տաբատներով, երկնագույն, գորշ դարչնագույն շապիկներով: Միջին պլանում փուխր հողով նեղ հորիզոնական փողոցիկն է, որի երկայնքով քայլում է դեղնաօխրայագույն կիսաշրջազգեստով և կապույտ-մոխրագույն վերնաշապիկով կինը: Ցանկապատի հետևում մոխրա-երկնագույն տունն է՝ բարձր, երկկողմանի տանիքով: Բերքատու դեղնականաչ ծառերն են, որոնք դասավորված են տան երկու կողմերում: Ձախ շրջանակի մոտ՝ վերևում, գորշ դարչնագույն հենասյունն է, իսկ սպիտակ, կապտավուն երկինքը ծածկված է գորշ ամպերով: Հեղինակ՝  Եգորշինա Նատալյա Ալեքսեևնա 1926-2010 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1978 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  Ժ-67 ԿԱ ԿՊ 76