Կինը շապիկով և կապագլխարկով

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Մանր պլաստիկա Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է փարթամ երիտասարդ կին ուղիղ կանգնած ամբողջ հասակով, լայն բացած ոտքերի վրա, մուգ գույնի կոշիկներով, լայն բացած ձեռքերով, արմունկների հատվածում ծալած, բռնել է կարճաթևք շապիկը, քաշելով մոխրավարդագույն մարմից առաջ: Կնոջ գլխին փոքր ժանյակազարդ կապագլխարկ է, որը ծածկում է նրա ճակատին ընկնող փարթամ վարսերը: Աչքերը և հոնքերը ուրվագծված են սահուն էսքիզային ձևով, սև գույնով, շուրթերը կարմիր են և երեսին թեթևակի կարմրությամբ: Ֆիգուրի հետևում տեղադրված է ցածր, շագանակագույն նստարան: Կոմպոզիցիան ցածր պատվանդանի վրա է: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան, Միկլյաշևսկու գործարան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1850-1860 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-304