Կափարիչով սկահակ-ծխաման

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Դեկորատիվ առարկաներ Տեսակ/ժանր՝  Խեցեգործություն Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Խորանարդաձև պատվանդանի վրա բարձրանում է ծաղկամանի ոտիկը, ապա ողջ հիմնական իրանը, երկու ուղղանկյուն բռնակներն ու վզիկը: Պատվանդանը կամ ցոկոլը ծածկված է բուսական, ծաղկային մոտիվների նախշերով: Ոտիկի ստորին, տրամատող սպիտակ գոտին նույնպես զարդարված է երկրաչափական մոտիվներով: Ոտիկի մուգ ֆոնի վրա պատկերված է հարուստ ծաղկեպսակ-ծաղկեփունջ: Ծաղկամանի իրանը, ներքևից վեր բարձրանալով, լայնանում է, հասնում ընդհանուր բարձրության կեսում ամենալայն կետին, ապա, դառնալով վզիկ, սկսում է նեղանալ: Հորիզոնական ամենալայն հատվածի երկու կողմերում տեղադրված են վերևի մասում եռանկյունաձև ավարտ ունեցող սպիտակ բռնակները, որոնց գծային ոճավորումը շեշտված է ոսկեջուրի կիրառմամբ: Ծաղկամանի իրանի ուռուցիկ մասում մուգ կապույտ /կոբալտ/ ֆոնի վրա կրկին բազմազան ծաղիկներից կազմված հորինվածքն է, որը վերնամասում ավարտվում է նուրբ շղթայով: Այս ծաղկեփունջի վերևով՝ ծաղկամանի ողջ տրամագծով, որպես գոտևորում պատկերված է տերևանման օրնամենտ-ժապավեն՝ դեղին, կապույտ, կանաչ գույներով: Ծաղկամանի վզիկի հատվածում արված են սպիտակ կաթիլանման երկարավուն փորվածքներ, որոնքի նեղանում են վերին հատվածում, իսկ սպիտակ ֆոնի վրա գեղեցիկ ծաղկային զարդեր են: Վզիկի ամենավերջում՝ սպիտակ ֆոնի վրա կլորավուն հյուսվածք է կապույտ /կոբալտի/ գույնի: Բռնակներն ամրանում են ծաղկամանի ողջ իրանին հույն կնոջ դեմքի-դիմակի ոսկեջրած էլեմենտով: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ֆրանսիա, Սևր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1770-1771 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-252