Կարուսել

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Առջևի պլանում հազիվ տարբերվող բազմաթիվ մարդկանց ֆիգուրների ֆոնն է՝ գրված ընդհանրական, գորշ կանաչ, շագանակագույն կետերով: Կա տղամարդկային կիսաֆիգուր գորշ կանաչ կոստյումով, սև ու մուգ կապույտ գլխարկով, նեղ օձիքով, իսկ ձախից մի գորշ կանաչ, երկնագույն զգեստով կանացի ֆիգուր: Կա նաև մի ջութակահարուհի՝ գորշ դարչնագույն հագուստով, լայնեզր գլխարկով, ով կանգնած է՝ լայն տարածելով ձեռքերը և ոտքերը: Նրա հետևում զանազան խաղային սրահների ուրվագծեր են, գորշ երկնագույն, շագանակագույն, կարուսել, չորս կարմիր դրոշներով վրանածածկ: Աջից ցածր, գորշ կանաչ, շագանակագույն ծառի մի հատված է: Վերևում դեղնաշագանակագույն երկինքն է: Հեղինակ՝  Սապունով Նիկոլայ Նիկոլաևիչ (1880-1914) Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-153