Կատերինա Նեստերովա: Էտյուդ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Սա մի կնոջ դիմանկար է՝ խոշոր պլանով, մինչև ուսերը, ¾ դարձվածքով, ստվարաթղթի ողջ մակերեսը զբաղեցնող: Կինը սև գլխաշորով է, որն ամբողջությամբ ծածկում է նրա գլուխը, ընդգծում երկարավուն, ձվաձև, գունատ վարդագույն դեմքը՝ խոշոր քթով, բարակ, վարդագույն շրթունքներով՝ ցած իջած անկյուններում, սրված կզակով: Աչքերը կիսափակ են, կոպերը ծանր են, իակ հոնքերը մուգ են ու կոր: Վերևում և աջից նեղ ժապավենով անորոշ, գորշ կապույտ, կանաչ ֆոն է՝ միգուցե՝ մանր տերևներ: Հեղինակ՝  Նեստերով Միխայիլ Վասիլևիչ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1919 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-129