Ծովային արքայադուստր

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/այլաբանական Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Մերկ կնոջ ֆիգուր է՝ պատկերված մինչև ծնկները: Մազերը երկար են, թափվում են ուսերին ու ծնկներին: Ձախ ձեռքով նա պահում է գլուխը, որ քիչ աջ ու առաջ է թեքված, աջ ձեռքով պահում է ձախ ձեռքի արմունկը: Դիմագծերը հազիվ են նշմարվում, սակայն ուղիղ քիթն արտահայտված է: Գլխին կա փոքր թագ՝ եռամաս: Զարդանկարը մոնոխրոմ է, բաց գորշ դարչնագույն, իսկ մազերը և թագը ավելի մուգ երանգ ունեն: Հեղինակ՝  Վրուբել Միխաիլ Ալեքսանդրովիչ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-256