Ծաղկող այգի

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Առաջին պլանին՝ ձախից, երիտասարդ, ոչ բարձր, ճկուն ծառերն են՝ ծաղկման վիճակում, որոնց սպիտակ, կաթնագույն թերթիկները թափվում են համատարած կանաչ խոտի վրա: Կենտրոնից մի փոքր աջ մեջքով դեպի դիտողը կանգնած է երիտասարդ կին: Նա հագել է երկարափեշ գորշ-սպիտակ, նուրբ վարդագույն նախշերով, կարմիր գոտիով զգեստ: Խիտ, ոչ երկար, մուգ շագանակագույն վարսերը թափվում են կնոջ ուսերին, և ճակատային մասում հավաքված են կարմիր ժապավենով: Նկարի վերին աջ անկյունից դեպի խորք հեռանկարի սկզբունքով կրճատվում է բարձր, դարչնագույն տանիքով տան խուլ պատը, որին մոտ աճում է բարձր սոճին՝ խավավոր, զմրուխտագույն տերևներով: Վերևում՝ ձախ անկյունում, պատկերված է մաքուր, մոխրա-կապտավուն երկինքը: Հեղինակ՝  Վիկտոր Էլպիդիֆորովիչ Բորիսով-Մուսատով Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ - 60