Ծաղիկներ չինական ծաղկամանում

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Նատյուրմորտ Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Հարթ կարմիր, շագանակագույն մակերեսի վրա, կենտրոնում, ցածրիկ մուգ կարմիր խոշոր կանաչաերկնագույն զարդանախշով ծաղկաման է լայն վզով, ուռուցիկ մարմնով, հարթ, լայն նստուկով: Ծաղկամանում սպիտակ երիցուկներից և նեղ դեկորատիվ տերևներից խառը դեղին, կանաչ, կարմիր, բորդո ծաղիկներից ծաղկեփունջ է: Ծաղկամանի առաջ՝ երկու կողմից, երկու կլորավուն միջին չափի դեղին և կարմիր շագանակագույն պտուղներ են: Աջից՝ մոխրագույն, բաց կանաչավուն անոթ է՝նեյտրալ մոխրաերկնագույն ֆոնի վրա: Նկարված է ազատ, լայն վրձնահարվածներով: Հեղինակ՝  Սինյակովա Մարիա Միխայլովնա 1898-1984 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1957 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-3