Խորհրդանշան

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Ձախից, շագանակամանուշակագույն, կլորավուն բլրի վրա, վրանաձև ծածկով ոչ մեծ աշտարակ է: Ավելի աջ՝կանաչամանուշակագույն զառիթափ բլուր է՝ չորս բարձր, բարակ սոճիներով, նոսր զմրուխտե գագաթներով, ցածր, սակավաթիվ, զմրուխտե, կանաչ թփերով կամ եղևնիներով: Միջին պլանում կապտաերկնագույն կլորավուն զառիվայր բլուրների գագաթներն են, որոնց միջև ձախից՝ նեղ ոլորապտույտ մոխրավարդագույն գետ է: Ձախից մոխրաերկնագույն հովիտներն են: Հետևի պլանում լայն սպիտակավուն, մոխրագույն, երկնագույն երկինքն է սպիտակ ամպերի քուլերով: Հեղինակ՝  Նիկոլայ Կոնստանտինովիչ Ռերիխ (1874-1947) Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1917 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ 140