Խնջույք

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Կենցաղային Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Վարդագույն, մանուշակագույն հիմքի վրա նոսր կապույտ, կանաչ թփեր են բարձր մոխրագույն, սպիտակ և կարմիր գույնով, ամբողջ նկարի մակերեսը զբաղեցնում է առաջին պլանում չորս մինչև ուսագլուխ և գոտկատեղ կանանց ֆիգուրներ՝մոխրակապույտ, վարդագույն, երկնագույն գլխաշորերով և շրջազգեստներով: Կենտրոնում՝ երկու երկար, մոխրափիրուզագույն սեղան է մոխրագույն, սպիտակ հարթ ափսեներով, որի հետևում նստած և կանգնած են 11 կանացի (տղամարդկանց) ֆիգուրներ, մի մասը՝ պատկերված է թիկունքից, ֆրոնտալ և կիսաֆիգուր դիրքերով, ազատ, երկար մոխրամանուշակագույն, դեղնադարչնագույն, կապույտ, շագանակագույն զգեստներով և գլխաշորերով: Շատների գլխներին տափակ ափսեներ են՝ դեղին շագանակագույն ուտելիքներով, բարձր դարչնագույն անոթ, ձեռքերում լայն մոխրասպիտակ գավաթներով: Նրանց թուխ դեմքերը հազիվ են նկարված: Պրիմիտիվացում, ընդգծված լայն, ազատ վրձնահարվածներով գեղանկար է: Հեղինակ՝  Սինյակովա Մարիա Միխայլովնա 1898-1984 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1962 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ- 165