Լիճ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Շրջանակի ներքևում՝ նկարի առաջին պլանում, երևում է սաղր ջրափի նեղ շերտը՝ սակավ գլաքարերով. այստեղ ընկած է մի ծառաբուն՝ ծածկված ցածր ճահճային բուսականությամբ: Միջնամասում և վերևի ձախ կողմում խորը լիճն է՝ մաքուր կապույտ ջրերով, որում արտացոլվում են ափամոտ թփերն ու ծառերը: Վերևում՝ աջ կողմից, բարձր, քարքարոտ, դարչնա-վարդագույն ափն է՝ փշոտ թփուտներով, որոնք մտնում են ջրի մեջ: Դրա հետևում է խիտ տերևներով պատված կարճլիկ ծառը, որը զբաղեցնում է ողջ աջ անկյունը: Հետին պլանում կա ափի նեղ հատված, որը սևանում է մոխրագույն ծխի մեջ: Վերին շրջանակի հատվածում կա մոխրակապտավուն երկնքի հատված՝ մոխրա-սպիտակ ամպիկներով: Վրձնահարվածները թավ են, հաստ, շոշափելի: Հեղինակ՝  Աբրահամ Եֆիմովիչ Արխիպով Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1913 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ- 35