Ինքնանկար

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Ունիկալ գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է երիտասարդ կին, որի ֆիգուրը զբաղեցնում է նկարի ողջ մակերեսը: Նա նստած է բարձր հենակով անորոշ նստարանին, որի վրա դրված է գորշ, խոշոր կարմրաշագանակագույն ծաղիկներով բարձ: Իրանն ու կողմ տարած աջ ձեռքն անավարտ են՝ նշված ընդհանրական կապույտ գծերով: Թուխ դեմքը մանրամասնորեն գծված է, մազերն անկանոն ու շագանակագույն են, հավաքված են ծոծրակին և կիսածածկում են բարձր պարզ ճակատը, հոնքերը բարակ են, սև, կլորավուն: Աչքերի կոպերն ունեն թեթև ստվերներ, նրանք նշաձև են: Քիթը երկար է ու ուղիղ: Կզակը սուր է, ինչն էլ երկարացնում է դեմքի օվալը: Գունատ շուրթերին կա թույլ ժպիտ: Հետևում չեզոք գորշ սպիտակ ֆոնն է: Հեղինակ՝  Սերեբրյակովա Զինաիդա Եվգենևնա (1884-1967) Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-158