Թեյնիկ թուրմ պատրաստելու համար իր ջերմակով

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Սեղանի սպասք Տեսակ/ժանր՝  Թեյնիկ Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Երեք առանձին մասերից փոքր, օվալաձև, տափակեցված իրանով թուրմ պատրաստելու թեյնիկ է, բնանկարով իրանի կենտրոնում, գոտևորված լայն ոսկե ժապավեններով, ոճավորված վարդագույն, բաց մանուշակագույն երանգներով կողքերին, բարձր ձևավոր բռնակով, կարճ քթիկով և կափարիչով, ելունդավոր բռնակով, ծածկված ոսկեգույն ներկով: Բարձր գլանաձև օվալաձև, տափակեցրած ջերմակի վրա նույնպես բնանակար է դաշտի կենտրոնում, ձևավորված ձևավոր սյուների վրա կամարի տեսքով բարձր ռելիեֆով, նկարազարդված ոսկե գույնով, կապույտ, վարդագույն, մանուշակագույն և վարդագույն երկնագույն ներկերով, պսակվում է բարձր ձևավոր ատամնավոր քիվով, ծածկված ոսկիով, հարթ, օվալաձև հիմքի վրա բարձր, դեպի վեր նեղացող եզրազարդով, նկարված ոսկեգույն ոլորազարդերով և գծերով: Արտադրողի անվանումը՝  Ա.Գ. Պոպովի գործարան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1801-1850 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-282