Թատերական մոտիվ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Առջևի պլանում ձախից կա ավազաօքրայագույն հող, որի վրա սապատավոր տղամարդու ¾ դարձվածքով ֆիգուր է՝ լայն բացված ոտքերով, որոնք ծնկներում կիսածալված են: Ձեռքին կա մեծ, կապույտ, օքրայագույն երգեհոն, հագին՝ վերնաշապիկ, մուգ կանաչ տաբատ, կապույտ, սրածայր ոտնամաններ, կարմիր, սրածայր գլխարկ: Կենտրոնում մուգ դարչնագույն ցածրահասակ տղամարդու ֆիգուր է՝ առջևից բարդ դարձվածքով, կռացած դեպի կիսածալված ձախ ծունկը, կիսաբարձրացրած, իրանին սեղմված են աջ ոտքն ու ձեռքը: Աջ մասում անորոշ, գորշ զմրուխտե, կարմրակապտավուն կետեր են: Հետևի պլանում կան մեծ, անորոշ, կանաչ, մարդանման, կանաչանարնջագույն, կարմիր կետեր, մուգ կապույտ երկինք, երկնագույն կառույց, նեղ, գորշ կանաչ ամպ: Հողագծի վրա անորոշ ավազաշագանակագույն, գորշ կանաչ ու կարմիր հետքեր են: Հեղինակ՝  Յակովլև Ալեքսանդր Եվգենևիչ 1887-1938 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1912-1913