Երիտասարդ գեղջկուհին (Կինը պատուհանի մոտ)

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Արևի վառ լույսով ողողված ինտերիեր, լույսն ամենուր արտացոլում է վառվռուն մոխրաերկնագույն, վարդա-մանուշակագույն, կանաչավուն ստվերներ: Խորքում, պատի մեջտեղում կարճ գունազարդ վարագույրով պատուհան է, որից երևում է կանաչ դաշտեր և երկինք: Առաստաղին մոտ, պատուհանից աջ և ձախ երեք ոչ մեծ նկարներ են, վառվռուն, դեղնա-կանաչա-մանուշակագույն հագուստ, նույնպիսի գործվածք աթոռի նստատեղին, որի եզրին նստած է բաց մոխրագույն լայն շրջազգեստով, մուգ մանուշակագույն գոգնոցով, վարդա-մանուշակագույն բլուզով երիտասարդ կին: Նա արմունկներով հենվել է պատուհանի մոտի կլոր սեղանին՝ ծածկված երկար կապույտ սրբրոցով, ձեռքին ունի ճերմակ լաթ: Սեղանին դրված են խոշոր վառ պտուղներ, վարդերի փնջով կուժ: Աջից բարձր հենակով և երկար մանուշակագույն ծածկոցով աթոռ է: Հեղինակ՝  Աբրահամ Եֆիմովիչ Արխիպով Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1920 (?) Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-47