Երեկոյան բնանկար

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Առաջին պլանին զմրուխտե խոտով ծածկված հողի նեղ շերտն է: Ձախից պատկերված է կնոջ ֆիգուրի վերևի մասը, նա կանգնած է կիսադեմով, պատկերված է կանաչ վերնազգեստով: Մազերը մուգ են, հավաքված են ծոծրակին: Կինը գլխիկոր է: Աջից նստած է տղամարդու մի ֆիգուր, ով նայում է կնոջը: Նրա կողքին՝ հողի վրա, անորոշ գույնի առարկա է: Միջին պլանին պատկերված են լայն, կանաչող դաշտերը, փորված ձորակը, կարճ ծառերի սակավ խմբերը: Աջից պատկերված են մարդկային տասը մանր ֆիգուրներ, որ քայլում են հեռագրասյուների միջև: Հետևի պլանին խիտ անտառներն են, որ ձուլվում են հորիզոնի կապույտ գծի հետ, գետը, որի կողքին բարձր եկեղեցին է, կողքին էլ՝ զանգակատունը: Երկինքը բաց է՝ գորշ մանուշակագույն ամպերով: Հեղինակ՝  Դոբուժինսկի Մստիսլավ Վալերյանովիչ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1915 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-293