Երաժշտական գործիքով աղջիկը

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Մանր պլաստիկա Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է ամբողջ հասակով կանգնած երիտասարդ կին, թեթևակիորեն հետ տարած գլխով և մեջքով: Ոտքերը լայն բացված, հարթ սրածայր սպիտակ, սև գույնի կոշիկներով, երկու ձեռքով նա նվագում է փոքր սև, շագանակագույն երժշտական գործիքի վրա: Նրա կրում է սև- ոսկեգույն զարդանախշով բլուզ՝ ցածր բացվածքով, կրծքին քուղակապով, երկար կանաչակապտավուն լայն ուղիղ շրջազգեստ է՝ ոսկեգույն զարդանախշով և սպիտակ, ծածանվող ոսկեգույն տերևներով գոգնոց: Նրա երկար սևահեր վարսերը սանրված են ուղիղ հերաբաժանով և քողարկված են մոխրագույն, վարդագույն երանգների գլխարկ-գլխաշորով: Աչքերը և հոնքերը սև են, այտերին վառ վարդագույն կարմրություն է, իսկ գեղեցիկ շուրթերին երևում է թեթև ժպիտ: Արտադրողի անվանումը՝  Ֆ. Յ. Գարդների գործարան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1801-1810 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-307