«Դուք թարգմանում եք Պուշկին» տարբերակ (վարիանտ անլեգալ)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Էպիգրամ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Անտիպ է: Մեկ թերթի երկու էջերին նույն «Դուք թարգմանում եք Պուշկին» էպիգրամի մի քանի տարբերակներ են՝ համարանշած տողերով, տեղ-տեղ ընդգծումներով: Առաջին էջի (մեջտեղից ներքեւ)կեսը ջնջված է ուղղահայաց գծերով, մյուս կեսի տողերը համարանշած են եւ ընթեռնելի: Հաջորդ էջի թանաքը գունաթափված է, վերջին երկու քառյակներն ընթեռնելի են. «Դուք թարգմանում եք Պուշկին,- բայց Կարծես ցռած ձեր այդ տողերը Այնքան են Պուշկինին նման, Որքան նման են պլորներս Գոհ դեմքին ձեր, որ հիմա՝ Ընթեռնելով այս պատգամներս Կախված են՝ մանր ու հիմար... 27.IX»: Վերջին տողը գրված է շեղությամբ: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1853 23 Հիմնական հաշվառանիշ՝  ՉՁ ՀՖ4589