Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Բնանկար
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Առաջին պլանում՝ կենտրոնում, կա երեք կանանց ֆիգուր՝ ազատ, երկար, մոխրագույն-երկնագույն հագուստներով և լայն տաբատներով, ցածրակրունկ կոշիկներով: Նրանք քայլում են, յուրաքանչյուրի իջեցված ձախ ձեռքում կա կուժ, իսկ աջ ուսին պատկերված են անոթներ: Մուգ երկար մազերը հյուսված են, իջնում են մինչև մեջքը, ծածկված են գլխաշորով: Ձախ հատվածում խոտերի մեջ նկարիչը տեղավորել է ոչխարների հոտը, իսկ ավելի վերև՝ սարերի լանջերին, գտնվում են փոքր խրճիթներ: Աջակողմյան մասում՝ գետակի ափին, մի կին կժով ջուր է հավաքում: Աջ ափին տեղաբաշխված են մոխրագույն-փիրուզագույն տերևներով ծառերը: Հետին պլանում են սարերի երեք կատարները, որոնք մշուշապատ են, թանձր կապտավուն ստվերներով, գորշ սպիտակ գագաթները հարում են սպիտակ երկնքին:
Հեղինակ՝ Միքայել Մկրտչի ԱվետովՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1932Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ- 38