Գիշերային տոնախմբություն

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Առջևի պլանում ընդհանրացված, հազիվ տարբերվող բազում մարդկային ֆիգուրների ֆոնն է, որի վրա կան կանացի ուրվագծեր՝ լայն, երկարափեշ, գորշ շագանակագույն, կանաչ, վարդագույն, դեղին, սև զգեստներով: Տղամարդիկ մուգ հագուստներով են: Կա ոչ մեծ, մուգ գույնի շան պատկերում: Միջին և հետին պլաններում կառույցների և տարբեր շապիտոների , կրպակների, կարուսելների մուգ ու ընդհանրացված ուրվագծերն են: Նրանց վերևում՝ բարձր ծառերի վրա, ծածանվող երկու կարմիր, սև դրոշներ են: Վերևում կապույտ երկնքի նեղ շերտն է՝ սև, գորշ, թուխ ամպերով: Հեղինակ՝  Սապունով Նիկոլայ Նիկոլաևիչ (1880-1914) Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-148